Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Զախարովա


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Պաշտոնական Մոսկվան հետևողականորեն աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է շարունակել ուղեկցել հայ-թուրքական երկխոսությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այն մեկնարկել է Մոսկվայում հունվարի 14-ին հերթական փուլում մեր անմիջական միջնորդությամբ», - ասել է դիվանագետը։

Ռուսաստանցի պաշտոնյայի համոզմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման շահերից։

XS
SM
MD
LG