Մատչելիության հղումներ

Ռուսական ընկերությունները պատրաստվում են Փոթի նավահանգստով հեղուկ գազ առաքել Բուլղարիա


Վրաստան - Սևծովյան Փոթի նավահանգիստը, արխիվ

Ռուսաստանյան ընկերությունները հուլիսին կսկսեն հեղուկ գազի (LPG) մատակարարումները Բուլղարիա վրացական սևծովյան Փոթի նավահանգստով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիմնվելով թրեյդերների և Refinitiv Eikon վերլուծական ընկերության տվյալների վրա:

Գործակալությունը նշում է, որ ավանդական արտահանման երթուղիները մնում են փակ, արտահանողները ստիպված են նոր ուղիներ փնտրել։

Refinitiv Eikon-ի տվյալների համաձայն՝ այս ամիս մոտ 3 հազար տոննա հեղուկ գազ Սուրգուտից երկաթուղով կտեղափոխվի Փոթի, իսկ հետո ծովով՝ Բուլղարիայի Վառնա։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սուրգուտից գազ են մատակարարում «Գազպրոմ»-ը և «Սուրգուտնեֆտեգազ»-ը։

Չնայած արևմտյան գործընկերների կոչերին և ընդդիմության կոշտ քննադատությանը՝ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել:


XS
SM
MD
LG