Մատչելիության հղումներ

Հացահատիկի հարցով բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնությունները դեռ հեռու են. Գուտերեշ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ

Հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնությունների ձեռքբերումը դեռ հեռու է, երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այսօր Ստամբուլում կհանդիպեն՝ քննարկելու ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցը։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Աքարի խոսքով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունն ավելի վաղ այցելել է Մոսկվա և Կիև, և հանդիպումները «դրական արդյունքներ են տվել»։

Օրերս Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար ծովային միջանցքների ստեղծման հարցը քննարկել են Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները. Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին զանգահարել է Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն։

XS
SM
MD
LG