Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցը մահացել է ինքնահրկիզման հետևանքով


Արխիվ
Արխիվ

«Թուրան» գործակալության փոխանցմամբ` այսօր Բաքվում գտնվող Այրվածքաբանության հանրապետական կենտրոնում մահացել է նախօրեին ինքնահրկիզման փորձ իրականացրած 44-օրյա պատերազմի մասնակից Էլվին Ջաֆարովը։

Սաբիրաբադի շրջանի բնակիչ Ջաֆարովը, որ պատերազմի ընթացքում վիրավորվել էր և հաշմանդամության կարգ ուներ, ինքնահրկիզման էր դիմել նախօրեին՝ Սաբիրաբադի շրջանային վարչակազմի շենքի առջև։ 35-ամյա պաշտոնաթող զինվորականի հարազատների պնմդամբ` նրան այդ քայլին էր դրդել պատկան մարմինների դիրքորոշումը, որոնք Ջաֆարովին պատերազմից հետո որևէ օգնություն չէին ցուցաբերել։

Ադրբեջանի սոցապնախարարությունն ինքնասպանության դիմած զինծառայողի ընտանիքի հայտարարությունները հերքում է՝ պնդելով, որ Ջաֆարովին ամենամսյա նախագահական թոշակ էր տրամադրվում, տեղական իշխանությունները նրա հարազատներից ոմանց պատերազմից հետո աշխատանքի էին տեղավորել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG