Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Բուդապեշտում


Հունգարիա - Բողոքի ակցիան Բուդապեշտում, 12-ը հուլիսի, 2022թ.
Հունգարիա - Բողոքի ակցիան Բուդապեշտում, 12-ը հուլիսի, 2022թ.

Հազարից ավելի ցուցարարներ այսօր արգելափակել են Բուդապեշտի խոշորագույն կամուրջներից մեկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը Հունգարիայի մայրաքաղաքի երկու հատվածների միջև։

Ցույցերի դրդապատճառը հարկերի ավելացման՝ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության նախաձեռնությունն է։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները կարող են հարվածել երկրում գործող հարյուր հազարավոր մանր ձեռնարկություններին։

Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում Հարկային օրենսգրքի լրացումները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից՝ դժվարացնելով մանր ձեռներեցների կողմից պարզեցված հարկ մուծելու հնարավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG