Մատչելիության հղումներ

Հուլիսի 19-ին Թեհրանում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները


Պուտին-Էրդողան հանդիպում Սոչիում, սեպտեմբեր, 2018թ․
Պուտին-Էրդողան հանդիպում Սոչիում, սեպտեմբեր, 2018թ․

Հուլիսի 19-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Այսօր ավելի վաղ իրանական «Մեհր» գործակալությունն էր տեղեկացրել, որ Ռուսաստանի նախագան արդեն հաջորդ շաբաթ կարող է այցելել Իրան։

Պեսկովի խոսքով՝ Թեհրանում կայանալու են նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ բանակցությունները՝ նվիրված սիրիական ճգնաժամի հաղթահարմանը։

Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ երեկ կայացած հեռախոսազրույցի մասին, Պեսկովը նշել է, որ դրա ընթացքում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցը չի քննարկել։

XS
SM
MD
LG