Մատչելիության հղումներ

Ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են Բրիտանիայում


Բրիտանիայում ընթանում է ուկրաինացի զինվորականների, նորակոչիկների ուսումնա-վարժական պարապմունքները։ Տարբեր տարիքի՝ 18-ից մինչև 60 տարեկան ուկրաինացիները ստանում են մարտական հետևակային դասընթացի խիստ սեղմված տարբերակը, որը դասավանդվում է բրիտանական բանակի հետևակային ուսուցման կենտրոնում։ Նրանք սովորում են ինչպես օգտագործել ինքնաձիգերը, կրակային վարժանքներ են կատարում, նրանց սովորեցնում են ինչպես վարվել ականների հետ, ինչպես նաև առաջին բուժօգնության դասեր են անցկացվում։

Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հուլիսի 7-ին այցելել էր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ուսումնական ճամբար, հանդիպել վարժանքներին մասնակցող ուկրաինացիներին։ Նա ասել էր, որ մինչ ծրագրի առաջին փուլի ավարտը Բրիտանիայում կվերապատրաստվեն ուկրաինացի 10 հազար զինվորականներ։

Ծրագիրն իրականացվում է Բրիտանիայի կառավարության միջոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG