Մատչելիության հղումներ

Վարշավան հաստատում է լեհ գիտնականի՝ իրանական բանտում գտնվելու փաստը


Իրան, բանտ, արխիվ
Իրան, բանտ, արխիվ

Պաշտոնական Վարշավան հաստատել է Իրանում Լեհաստանի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկությունները։ Լեհաստանի կառավարությունը չի բացահայտում ձերբակալվածի անունը՝ նշելով միայն, որ նա հայտնի գիտնական է և իրանական բանտում է գտնվում 2021 թվականի սեպտեմբերից։

Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ` լեհ գիտնականի անունն է Մացեյ Վալչակ, նա ղեկավարում է Տորուն քաղաքի Կոպեռնիկոսի անվան համալսարանի միկրոկենսաբանության ամբիոնը։

Իրանական որոշ աղբյուրների հաղորդմամբ` գիտնականը ձերբակալվել է Թեհրանից 800 կիլոմետր հարավ գտնվող Շահդադի անապատում։ Սա այն շրջանն է, որտեղ, ըստ աևմտյան հետախուզության, Իրանն անցկացնում է իր բալիստիկ հրթիռների փորձարկումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG