Մատչելիության հղումներ

Իրանը պնդում է, որ լրտեսության մեղադրանքով օտարերկրյա դիվանագետների է ձերբակալել


Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Թեհրանում հավատարմագրված մի շարք արևմտյան դիվանագետների՝ լրտեսության մեղադրանքով ձերբակալության մասին։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալությունները իրականացրել է Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածների մեջ է նաև Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատակիցներից մեկը, որին, ըստ «Հեղափոխության պահապանների կորպուսի» արտաքսել են երկրից։

Պաշտոնական Լոնդոնը կտրականապես հերքել է իրանական իշխանությունների տարածած տեղեկությունները՝ դրանք «ամբողջությամբ կեղծ» որակելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG