Մատչելիության հղումներ

Պակիստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել


Ջրհեղեղ Պակիստանում, արխիվային լուսանկար
Ջրհեղեղ Պակիստանում, արխիվային լուսանկար

Պակիստանի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով առնվազն18 մարդ է զոհվել, հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին։

Երկրի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան բազմաթիվ անհետ կորածներ։

Պաշտոնական աղբյուրների համաձայն, հուլիսի 4-ից տեղացող հորդառատ անձրևների հետևանքով վնասվել են նաև հարյուրավոր տներ, սատկել հազարավոր կենդանիներ: Սեզոնային հեղեղների հետևանքով առաջացածնջրհեղեղներն ամեն տարի ավերածությունների պատճառ են դառնում Պակիստանում՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG