Մատչելիության հղումներ

Հունաստանը թուրքական անօդաչուների դեմ պայքարի իսրայելական համակարգ է տեղադրել


Թուրքական արտադրության Bayraktar TB2
Թուրքական արտադրության Bayraktar TB2

«Հունաստանը թուրքական անօդաչուների դեմ պայքարի իսրայելական համակարգ է գնել, որը պաշտպանելու է Միջերկրական ծովում գտնվող հունական կղզիները և երկրի մայրցամաքային հատվածում գտնվող ռազմավարական օբյեկտները», - հաղորդում է Աթենքում լույս տեսնող «Կատիմերինի» թերթը՝ վկայակոչելով հունական բանակին մոտ կանգնած աղբյուրները։

Թերթի տեղեկություններով՝ համակարգը տեղադրվել է վերջին երկու ամիսներին՝ կատարյալ գաղտնիության պայմաններում։

Հունական լրատվամիջոցի տեղեկություններով՝ իսրայելական արտադրության ՀՕՊ համակարգն արդյունավետ է թուրքական արտադրության Bayraktar TB2 և ANKA-S անօդաչուների դեմ։

«Համակարգը հնարավորություն է տալիս ապակողմնորոշել անօդաչուները՝ թռիքչի ընթացքում փոխելով դրանցում ծրագրված մարտական առաջադրանքի դետալները», - գրում է «Կատիմերինին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG