Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հաղորդում է Խարկովին հասցված նոր հարվածների մասին


Խարկովը հրետակոծությունից հետո, 1-ը մարտի, 2022թ

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հաղորդում է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի մերձակայքում հասցված նոր հրթիռային հարվածների մասին։ Դրանց մանրամասներն այսօր բացահայտել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը բարձր ճշգրտության զինատեսակներով հարվածներ են հասցրել ուկրաինական բանակի՝ Խարկով քաղաքում գտնվող դիրքերին։ Դրանց հետևանքով Ուկրաինայի Զինված ուժերի 93-րդ մեխանիզացված բրիգադի մինչև 150 զինծառայող և 12 միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել», - հայտարարել է Կոնաշենկովը։

XS
SM
MD
LG