Մատչելիության հղումներ

Զելենսկին հաստատել է՝ ուկրաինական զորքերը նահանջել են Լիսիչանսկից


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հաստատել է, որ ուկրաինական զորքերը նահանջել են Լիսիչանսկից, սակայն խոստացել է վերականգնել այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը ռազմական մարտավարության միջոցով՝ նոր, ավելի լավ սպառազինություն ստանալու հեռանկարի ֆոնին։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել զորքերը դուրս բերել քաղաքից։ «Քաղաքի ուկրաինացի պաշտպանների կյանքը փրկելու համար որոշում է կայացվել դուրս բերել զորքերը», - ասվում էր հաղորդագրության մեջ։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էր շաբաթ օրը Տելեգրամի իր էջում գրել, որ «հաղթանակի կարմիր դրոշը տեղադրվել է Լիսիչանսկի կենտրոնական այգում»։ Ուկրաինայի Ազգային գվարդիայի մամուլի խոսնակ Ռուսլան Մուզիչուկը, սակայն, հերքել էր լուրը։ «Լիսինչանսկի մոտ կատաղի մարտեր են ընթանում, քաղաքը շրջապատված չէ և գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ»,- ասել էր նա։

XS
SM
MD
LG