Մատչելիության հղումներ

Ուկրաինան պնդում է, որ ռուսական ուժերը ֆոսֆորային զենքով ռմբակոծել են Զմեինի կղզին


Զմեինի կղզին, արխիվ
Զմեինի կղզին, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերը երեկ ուշ երեկոյան տեսանյութ են հրապարակել, որն ինչպես ասվում է՝ ցույց է տալիս ռուսական ուժերի կողմից Զմեինի կղզու ռմբակոծումը։

Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, թե ռուսական Սու-30 երկու ռազմական օդանավեր կղզին ռմբակոծել են ֆոսֆորային զենքով։

Անցած հինգշաբթի Մոսկվան հայտնեց, որ ռուս զինվորներին դուրս է բերում Զմեինի կղզուց՝ այդ քայլը ներկայացնելով որպես «բարի կամքի» դրսևորում։

Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ ռուսները երկու արագընթաց մոտորանավակներով փախել են, այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը հրթիռակոծել են կղզին։

Սև ծովի հյուսիս-արևմուտքում ընկած փոքր, բայց ռազմավարական նշանակություն ունեցող կղզին ռուսական ուժերը գրավել էին պատերազմի առաջին օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG