Մատչելիության հղումներ

Այսօրվանից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ, ըստ ԿԲ նախկին նախագահի, «վատ բան այստեղ չկա»


Այսօրվանից կանխիկի կրճատման օրենքը մտնում է շրջանառության մեջ և մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն, «Ազատության» հետ զրույցում, նշեց՝ վախենալ պետք չէ, պետք է մտածված, բայց հետևողական լինել՝ շեշտելով՝ ոչ մի վատ բան այստեղ չկա, վատ է, եթե փորձում են եկամուտները թաքցնել, եթե ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ են աշխատել։

«Տեսել եմ էլի, նոտարի մոտ նստում են, տուփերով փողերը հանում են, է ո՞նց, էդ փողը կորելու և վնասելու հատկություն ունի, փողը նաև կեղծվում է, դրեք էս գործը տվեք մասնագիտացված կառույցներին։ Մոռացեք իհարկե, խոշոր գործարքները պետք է հնարավորինս անկանխիկ եղանակով իրականացվեն։ Իհարկե իրողություններ կան, ասենք՝ մեր գյուղատնտեսությունը և այլն, էս ոլորտներում պետք է մտածված էս բաներն անել», - ասաց Ասատրյանը։

Խոսելով կանխիկացման տոկոսներից՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահը նկատեց՝ այստեղ խնդիրներ կան՝ շեշտելով՝ վերջին շրջանում բանկերը մի քիչ սահմանն անցել են։

«Ի դեպ, էստեղ էլ իշխանությունները գործ ունեն անելու․ արդյո՞ք հիմնավորված են այս տոկոսները՝ կանխիկացման տոկոսները, ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ խնդիրներ են դնում։ էս խնդիրները պետք է դնեն ու լուծումները տրվեն էստեղ, եթե դժգոհությունն էդ է, բերեք խոսենք այս պրոբլեմի մասին, բայց որ փողը պետք է բանկում լինի, դա միանշանակ է, իշխանությունը պետք է նպաստի, որ բանկի միջոցով փող տարվի, բերվի, գործարք արվի, փոխանցվի։ Չէ պետք չէ վախենալ, պետք է մտածված, բայց հետևողական լինել», - եզրափակեց Ասատրյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG