Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն ՊՆ-ում. քննարկվել են ԶՈւ-ում կարգապահական խնդիրները, ամրաշինական աշխատանքները


Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, Զինված ուժերի և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։

Քննարկվել են Զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն։

Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել՝ նշված խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և ողջամիտ ժամկետում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների մասին զեկուցելու վերաբերյալ։

Զեկույցներով հանդես են եկել նաև առաջնագծում ամրաշինական աշխատանքների իրականացման պատասխանատուները։ Նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ, ասված է Պաշտպանության նախարարության լրատվականի հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG