Մատչելիության հղումներ

Իսրայելը փորձելու է ազդել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վրա


Իսրայելը փորձելու է ազդել Իրանի հետ միջազգային հանրության բանակցությունների վրա, այսօր հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցը։

Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը հնչել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդավորված բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունների ֆոնին։ Բանակցությունները կայանալու են այս շաբաթ Պարսից ծոցի պետություններից մեկում և, ըստ պաշտոնական Թեհրանի, նվիրված են լինելու Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերացմանը։

«Նախ և առաջ ես ցանկանում եմ ընդգծել, որ Իսրայելը դեմ չէ [Իրանի հետ] միջուկային համաձայնագրի կնքմանը։ Մենք դեմ ենք վատ համաձայնագրի կնքմանը։ Բացի այդ, հաշվի առնելով, որ ակնկալվում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը, մենք շարունակելու ենք աշխատել Միացյալ Նահանգների և մյուս պետությունների հետ՝ հստակորեն ներկայացնելով մեր տեսակետը և ազդելով համաձայնագրի մշակման վրա», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG