Մատչելիության հղումներ

Մադրիդում չի բացառվում Բայդեն-Էրդողան հանդիպման անցկացումը


Վաղը Մադրիդում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում չի բացառվում Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Ջոզեֆ Բայդենի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև հանդիպման անցկացումը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Բայդենի և Էրդողանի հանդիպումը նվիրված է լինելու Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը և այդ հարցում Անկարայի ներկայացրած առարկություններին։

«Նախագահ Բայդենը ուշադրությամբ հետևում է խնդրի շուրջ ծավալվող դիվանագիտական զարգացումներին», - նշել է Սալիվանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG