Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի․ «Վրաստանում այժմ երկնիշ տնտեսական աճ է»


Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով Վրաստանում երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել, այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Եվրոպայում աճի նման տեմպերն աննախադեպ են, հատկապես եթե հաշվի առնենք, որ համաշխարհային շուկաները փլուզվում են, Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի մեջ է», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«Մենք որևէ ապակառուցողական ուժի թույլ չենք տա խոչընդոտել այս գործընթացին», - հավելել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG