Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ցույց Մադրիդում


Իսպանիա - Բողոքի ցույցը Մադրիդում, 26-ը հունիսի, 2022թ.

Հազարավոր ցուցարարներ երեկ դուրս էին եկել Մադրիդի փողոցներ՝ բողոքելով այս շաբաթ Իսպանիայի մայրաքաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ։

ՆԱՏՕ-ի առաջնորդները հունիսի 29-30-ը կհանդիպեն Մադրիդում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման աննախադեպ մարտահրավերի ֆոնին, որին բախվում է դաշինքը:

Սպասվում է, որ կքննարկվեն նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները, ինչին դեմ է ռազմաքաղաքական բլոկի անդամ Թուրքիան։

Ցուցարարները պնդում էին, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ավելացումը սպառնալիք է խաղաղության համար:

Ըստ կազմակերպիչների՝ երթին մասնակցել է 5 հազար մարդ, սակայն Մադրիդի իշխանությունները մասնակիցների թիվը գնահատել են 2,2 հազար։

XS
SM
MD
LG