Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետն «աբսուրդ» է համարում իր հրաժարականի հարցը


«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, դա լրիվ աբսուրդ է», - ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` այսօրվա ասուլիսում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ նախօրեին Ուկրաինան և Մոդովան ստացան Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ ոչ:

«Ընդհակառակը, մեր հանձնառությունն է մինչև վերջ իրականացնել մեր թիմի ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ես վարչապետ եմ դարձել անցած տարվա փետրվարին, դրանից հետո մեր թիմը արժանիորեն հաղթել է ընտրություններում, 8-րդ անգամն է հաղթել, և ես ժողովրդից հաստատված մանդատ եմ ստացել, որպեսզի ծառայեմ մարդկանց ու երկրին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG