Մատչելիության հղումներ

Ռյազանում ռազմատրանսպորտային Իլ-76 է կործանվել, առնվազն 4 մարդ զոհվել է


Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, արխիվ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, արխիվ

Ռյազանում վթարի է ենթարկվել ռազմատրանսպորտային օդանավ, առնվազն 4 մարդ զոհվել է, ևս 5-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։

Իլ-76-ը կործանվել է գիշերը՝ շարժիչում հանկարծակի բռնկված հրդեհի հետևանքով։

Ըստ ռուսական Baza հարթակի՝ Օրենբուրգից Բելգորոդ թռչող օդանավը վերալիցքավորման նպատակով վայրէջք էր կատարել Ռյազանում։ Ռյազանից օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռն ընկել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդանավն ուսումնավարժական թռիչք էր կատարում առանց բեռի։ Շարժիչում ծագած անսարքության պատճառով անձնակազմը որոշել է վայրէջք կատարել մարգագետնի վրա։

Պետական ՏԱՍՍ գործակալության վկայությամբ՝ օդանավում 10 մարդ է գտնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG