Մատչելիության հղումներ

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը հարող տարածքին տրվել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ» անունը


ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը, Մոսկվա, արխիվ

Մոսկվայի քաղաքապետարանի որոշմամբ՝ Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հասցեն փոխվել է այն բանից հետո, երբ շենքի մոտ գտնվող հրապարակն անվանվել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ»:

«Հին հասցեն չեղարկվել է», - ասվում է քաղաքապետարանի այսօր հրապարակված հաղորդագրությունում:

Ավելի վաղ Մոսկվայի Քաղաքային դումայի պատգամավորներն առաջարկել էին վերանվանել հրապարակը և քննարկման էին ներկայացրել «Դոնբասի պաշտպանների հրապարակ», «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ» և «Ռուսաստանի հերոս Ժոգա Վլադիմիր Արտեմի հրապարակ» տարբերակները:

«Մեդիազոնա» կայքի փոխանցմամբ, Մոսկվայի բնակտնտեսության վարչությունների բյուջետային աշխատակիցներին պարտադրել են քվեարկել հօգուտ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ» տարբերակի:

Մոսկվայի քաղաքապետարանի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է հարցվածների 45 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG