Մատչելիության հղումներ

Տաշքենդում Հեյդար Ալիևի անվան հրապարակ է բացվել


Ադրբեջանի նախկին և ներկայիս նախագահներ Հեյդար և Իլհամ Ալիևները, պաստառ Ադրբեջանում, արխիվ

Ուզբեկստանի մայրաքաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Տաշքենդում այսօր բացվել է նրա հոր՝ երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը կրող հրապարակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Հաղորդվում է, որ վերակառուցված այդ հրապարակի կենտրոնական հատվածում կանգնեցվել է Հեյդար Ալիևին նվիրված հսկայական հուշահամալիր։

Նախագահի պաշտոնում սա Իլհամ Ալիևի երրորդ այցն է Ուզբեկստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG