Մատչելիության հղումներ

Pussy Riot-ի անդամ Օլգա Բորիսովային թույլ չեն տվել մտնել Վրաստան


 Pussy Riot խմբի անդամ Օլգա Բորիսովա, արխիվ
Pussy Riot խմբի անդամ Օլգա Բորիսովա, արխիվ

Ռուսաստանյան Pussy Riot խմբի անդամ Օլգա Բորիսովան հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Թվիթերյան գրառման մեջ ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստը նշել է, թե արգելքի որոշման հետ կապված որևէ բացատրություն իրեն չեն ներկայացրել:

«Ես Թբիլիսիից բացի այլ տուն չունեմ, այնտեղ է իմ ընկերը, իմ բնակարանը, որի համար ես վճարում եմ», - գրել է Բորիսովան։

Օլգա Բորիսովան Թբիլիսի էր վերադառնում Pussy Riot-ի եվրոպական շրջագայությունից, որը կազմակերպվել էր ի աջակցություն պատերազմում տուժած ուկրաինացիների։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի իշխանություններն արգելել են նաև ռուսաստանցի մեկ այլ ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլի, շաբաթներ առաջ էլ՝ ռուսաստանցի բլոգեր, Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկվող Ինսա Լանդերի մուտքը երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG