Մատչելիության հղումներ

Ռուսական աղբյուրները պնդում են, որ «Ազով» գնդի հրամանատարները մոսկովյան «Լեֆորտովո» բանտում են


Ռուսական աղբյուրները պնդում են, որ Մարիուպոլում գերեվարված «Ազով» գնդի հրամանատարները մոսկովյան «Լեֆորտովո» բանտում են։ TACC գործակալությանն այս մասին հայտնել են ուժային կառույցներից։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն Ռուսաստանի տարածքում են գտնվում «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը և Մարիուպոլում կռվող ծովային հետևակի 36-րդ բրիգադի հրամանատարներից Սերգեյ Վոլինսկին։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքում գտնվող կալանավայրեր տեղափոխված ուկրաինացի ռազմագերիների թիվը հասնում է հազարի», - իրավապահ մարմինների ներկայացուցիչներին վկայակոչելով` հաղորդում է TACC գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG