Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 60-ով, բուժվածներինը՝ 25-ով


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 60-ով՝ հասնելով 423 հազար 104-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 25-ով՝ հասնելով 412 հազար 693-ի:

Իրականացվել է 6 հազար 968 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 127 հազար 681-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 625 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 102 մարդ:

Պատվաստում

Հունիսի 19-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 միլիոն 210 հազար 776 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 137 հազար 428 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 11 հազար 387 քաղաքացի, բուստեր ստացել է 57 հազար 520 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG