Մատչելիության հղումներ

Մինսկում հանդիպում են ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները


Ղրղըզստան - ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը Չոլփոն-Աթայում, օգոստոս, 2022թ.

Այսօր և վաղը Մինսկում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ինտեգրացիայի խորացման խնդիրները։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը երկրորդն է այս տարի և 31-րդը ԵԱՏՄ աշխատանքների մեկնարկից ի վեր:

Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության լրատվականը, նիստի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության ոլորտում փոխգործակցությանը և մաքսային ու սակագնային կարգավորման զարգացմանը։

Օրակարգում է նաև ԵԱՏՄ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG