Մատչելիության հղումներ

Մակրոնի կոալիցիան կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության ժամանակ, Փարիզ, 19-ը հունիսի, 2022թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության ժամանակ, Փարիզ, 19-ը հունիսի, 2022թ.

Ֆրանսիայի «Միասին» նախագահական կոալիցիան կորցրեց բացարձակ մեծամասնությունը Ազգային ժողովում՝ երեկ կայացած ընտրությունների երկրորդ փուլից հետո: Այդ են վկայում ձայների հաշվարկի նախնական արդյունքները:

Le Figaro պարբերականի վկայությամբ՝ Էմանյուել Մակրոնի կողմնակիցները կունենան 205-ից 235 մանդատ, մինչդեռ խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ է 289-ը։

Երկրորդ տեղում Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» ձախակողմյան կոալիցիան է՝ 170-190 մանդատով։

Երրորդը Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունն է, որը կստանա 75-ից 95 տեղ։ Սա տասն անգամ ավելին է, քան կուսակցությունն ունեցել է ընտրություններից առաջ, և սա այդ քաղաքական ուժի լավագույն արդյունքն է պատմության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG