Մատչելիության հղումներ

Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Դիլիջանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:

Երկու երկրների վարչապետերը քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG