Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահը հրաժարվել է ռուսական շքանշան ստանալ


«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի կողմից իրեն շնորհվող Ալեքսանդր Նևսկու շքանշանը»: Ղազախական Tengrinews գործակալությանն այս մասին հաղորդել են Ղազախստանի նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ երկրի ղեկավարը որոշել է մինչև իր նախագահական լիազորությունների ավարտը հրաժարվել թե՛ հայրենական և թե՛ օտարերկրյա բոլոր պետական պարգևներից։

«Այս նույն պատճառով, վերջերս, Բիշքեկ կատարած այցի ընթացքում, նախագահ Տոկաևը հրաժարվել է ընդունել Ղրղըզստանի բարձրագույն պարգևը՝ «Մանաս» շքանշանը», - հաղորդել է Ղազախստանի նախագահի աշխատակազմը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այս օրերին գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելով միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին։

Նախօրեին Պետերբուրգում հնչեցրած ելույթում Տոկաևը բացառել էր Ղազախստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG