Մատչելիության հղումներ

Իրադրությունը Գազայի հատվածում կրկին սրվել է


Պայթյուն Գազայի հատվածում, արխիվ
Պայթյուն Գազայի հատվածում, արխիվ

Այսօր վաղ առավոտյան, ամիսներ տևած հարաբերական անդորրից հետո, իրադրությունը Գազայի հատվածում կրկին սրվել է։ Պաշտոնական Թել-Ավիվի պնդմամբ՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գազայում տեղակայված պաղեստինյան խմբավորումները հրթիռներ են արձակել Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքի ուղղությամբ։

Դրան ի պատասխան Իսրայելի Պաշտպանության բանակը ավիացիոն հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Այս պահին զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվում։

Իսրայելցի ուժայինների պնդմամբ՝ Աշկելոնի հրթիռակոծության հեղինակը Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորումն էր։ Այս կազմակերպությունը, սակայն, Իսրայելի տարածքին հասցված հարվածների պատասխանատվությունը դեռ չի ստանձնել։

Իրավիճակը տարածաշրջանում սրվեց նախօրեին՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Դրա ընթացքում իսրայելական բանակի զինծառայողները առնվազն երեք պաղեստինցի զինյալների էին սպանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG