Մատչելիության հղումներ

Պուտին․ «Ռուսաստանի դեմ ձեռնարկված տնտեսական բլիցկրիգը տապալվել է»


«Ռուսաստանի դեմ ձեռնարկված տնտեսական բլիցկրիգը հաջողության որևէ շանս չուներ», - այսօր Պետերբուրգում ընթացող Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դրան, ըստ Պուտինի, նախևառաջ նպաստել են Ռուսաստանի կառավարության գրագետ գործողությունները։

«Մենք քայլ առ քայլ կարգավորում ենք տնտեսական իրավիճակը։ Սկզբում մենք կայունացրեցինք ֆինանսական շուկաները, բանկային համակարգն ու առևտրային ցանցը։ Ռուսաստանյան տնտեսության ապագայի վերաբերյալ գարնանը հնչող մռայլ կանխատեսումները այդպես էլ իրականություն չդարձան», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG