Մատչելիության հղումներ

Այսօր Երևանում հանդիպում են ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները


ՀԱՊԿ և անդամ երկրների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ երկրների դրոշները, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները այսօր հանդիպում են կազմակերպությունում նախագահող Հայաստանի մայրաքաղաքում։

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստն անցկացվելու է նեղ կազմով և լիագումար ձևաչափով։ Նախատեսվում է քննարկել «ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները», նշել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաստատմանը կներկայացվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման 2023 թվականի պլանը և մի շարք այլ փաստաթղթեր։

Նիստը վարելու է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Սպասվում է, որ հանդիպման ավարտին ԱԽ քարտուղարներ հանդես կգան հայտարարությամբ։

XS
SM
MD
LG