Մատչելիության հղումներ

Կարեն Խաչանովը դուրս եկավ ATP-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ


Ռուսաստանցի հայ թենիսիստ Կարեն Խաչանովը գրեմանական Հալլե քաղաքում անցկացվող մրցաշարում այսօր հաղթեց սերբ Լասլո Ջերեին և դուրս եկավ պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության ATP Terra Wortmann Open բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Նա հաղթանակի հասավ երկու խաղափուլի արդյունքում՝ 7-6(4) և 6-4 հաշվով։

26-ամյա Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ռեյտինգային աղյուսակում 23-րդ տեղում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG