Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի նախագահները


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Զուրաբիշվիլին մասնակցել է Բաքվի Գլոբալ ֆորումին, որն այս տարի կոչվում է «Գլոբալ աշխարհակարգի մարտահրավերները»։

Վրաստանի նախագահի գրասենյակը հաղորդում է, որ Զուրաբիշվիլին այսօր վերադառնալու է Թբիլիսի և Եվրոպայի հրապարակում մասնակցելու է «Միասնություն» ակցիային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG