Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբանը վարակվել է կորոնավիրուսով


ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան, առողջապահական հարցերով երկրի նախագահի խորհրդական Էնթոնի Ֆաուչին վարակվել է կորոնավիրուսով։

ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը հաղորդում է, որ Ֆաուչիի թեստի պատասխանը դրական է, նա թեթև ախտանշաններ ունի, ինքնամեկուսացվել և աշխատելու է տնից։ 81-ամյա Ֆաուչին քովիդի դեմ երկու անգամ վակցինացվել էր, ինչպես նաև երկու լրացուցիչ պատվաստում էր ստացել։

Վերջերս նա հանդիպումներ է ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ։ Անցած ամսից Բայդենի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ փոխնախագահը, մամուլի ծառայության ներկայացուցիչներ, Բայդենի դուստրը վարակվել են կորոնավիրուսով։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ևս «Ամերիկա» գագաթաժողովին մասնակցելուց հետո, որի շրջանակներում հանդիպել է Բայդենին, շաբաթվա սկզբին հայտնեց, որ այս տարվա ընթացքում երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։

Էնթոնի Ֆաուչին գարնան վերջին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս է եկել համավարակի սուր փուլից, բայց զգուշացրել էր, որ այն դեռ չի ավարտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG