Մատչելիության հղումներ

«Մենք արդեն մեսիջ ենք ստացել, որ Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործի». Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը անհրաժեշտ չէ և ներկա պահին հրատապ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

«Մենք արդեն մեսիջ եք ստացել, որ Մինսկի խմբի ինստիտուտն այևս չի գործի»,- ասել է նա։

Բաքվի Գլոբալ ֆորումի իր ելույթում Ալիևը նաև ասել է, թե Հայաստանը անհասկանալի պատճառով հրաժարվել է մասնակցել Հարավկովկասյան երեք հանրապետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսվում էր անցկացնել Թբիլիսիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG