Մատչելիության հղումներ

Թաիլանդում 3000 կալանավոր է ազատ արձակվել, երբ մարիխուանան հանվել է թմրամիջոցների ցանկից


Թաիլանդում թմրամիջոցների գործերով դատապարտված մոտավորապես 3 հազար կալանավորներ ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ նախօրեին իշխանությունները մարիխուանան հանեցին թմրանյութերի ցանկից։

Այդպիսով Թաիլանդը դարձավ ասիական առաջին երկիրը, որտեղ մարիխուանան այլևս թմրամիջոց չի համարվում։

Գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով թույլատրվել է մարիխուանա աճեցնել, բայց ծխելը դեռ կարող է խախտել հանրային առողջության մասին օրենքը։

Բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը Թաիլանդում թույլատրվել էր 2018 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG