Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դատախազություն. Պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 288 երեխա


Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 288 երեխա, 527-ը՝ վիրավորվել, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։

Ըստ ամփոփագրի՝ երեխաների մեծ մասը տուժել են Դոնեցկի, Խարկովի, Կիևի, Չեռնիգովի, Լուգանսկի, Խերսոնի, Նիկոլաևի, Զապորոժիեի և Սումիի մարզերում։

Այս տվյալները վերջնական չեն. շատ շրջաններում, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են, հաշվարկն այժմ անհնար է, ընդգծում է Ուկրաինայի դատախազությունը:

Ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով տուժել է ավելի քան 1970 ուսումնական հաստատություն, որից 194-ն ամբողջությամբ ավերվել է։

ՄԱԿ-ը մայիսի վերջին հաղորդել է Ուկրաինայում պատերազմում 4 հազար 253 խաղաղ բնակիչների զոհվելու մասին, այդ թվում 272-ը՝ երեխաներ:

XS
SM
MD
LG