Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կառավարությունը ընկերություններին հրավիրում է ներդրումներ անելու Քարվաճառում


Ադրբեջանական ռազմական ավտոշարասյունը Քարվաճառում, նոյեմբեր, 2020թ.

Ադրբեջանի կառավարությունը մասնավոր ընկերություններին հրավիրում է ներդրումներ անելու Քարվաճառում՝ հանքային ջրի արտադրության գործարանի և առողջարանի կառուցման նախագծերում։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի կառավարությունից հայտնել են, որ ընդհանուր նախագիծը գնահատվում է 1,8 միլիոն դոլար։

«Ներդրողներին կտրամադրվի պետական աջակցություն՝ արտոնյալ վարկերի, մաքսային և հարկային արտոնությունների տեսքով», - վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրը՝ նշում է ռուսաստանյան գործակալությունը։

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Ջերմաջուր (ադրբեջանական անվանումը՝ Իստիսու) խոշոր բնական աղբյուրը, այն գտնվում է Թարթառ գետի ափին, Քարվաճառ քաղաքից դեպի հարավ։ Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով, տեղի հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Կարլովի Վարիի և Ջերմուկի հանքային ջրերին, օգտագործվում է բուժական լոգանքների համար։

Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ երկրի հանքային ջրի ընդհանուր պաշարների 33 տոկոսը գտնվում է Քարվաճառի (Քելբաջար) և (Լաչին) Բերձորի շրջաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG