Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Վանից 30 կմ հյուսիս-արևելք, զգացվել է նաև Երևանում և Արարատի մարզում


Կիրակի ուշ երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, հնարավոր զոհերի կամ տուժածների, ավերաժությունների մասին հաղորդումներ չկան:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 5.0 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 22:35 (Գրինվիչի ժամանակով 18:35՝ հյուսիսային լայնության 38.72 աստիճան և արևելյան երկայնության 43.56 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG