Մատչելիության հղումներ

Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին տրամադրում են ռուսական անձնագրեր


Ռուսները Խերսոնում, արխիվ

Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների գրավված տարածքներում բնակիչներին այսօրվանից սկսել են տրամադրել Ռուսաստանի Դաշնության անձնագրեր: Այդ մասին հայտնել են Կրեմլի կողմից գրավված տարածքների ղեկավարներ նշանակված պաշտոնյաները:

Զապորոժիեի շրջանի «ռազմական-քաղաքական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ» Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ ռուսական անձնագրեր ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 70 հազար բնակիչ:

Պատերազմից առաջ Զապորոժիեի շրջանում ապրել է ավելի քան 1 միլիոն 600 հազար մարդ:

Խերսոնում նոր անձնագրեր ստանալու համար ռուսական գրասենյակ է դիմել 23 մարդ, այդ թվում՝ շրջանի «ռազմական-քաղաքացիական վարչակազմի» ղեկավար Վլադիմիր Սալդոն, ով մինչ այդ հայտնվել է Եվրամիության կազմած պատժամիջոցների ցանկում:

Ուկրաինայի իշխանությունները ռուսական անձնագրերի տրամադրումը համարում են «ռուսական քարոզարշավի բաղադրիչ, որը թույլ կտա ներկայացնել մի փոքրիկ հեռուստաշոու ռուսների հետ համագործակցող մի քանի տասնյակ դավաճանների մասնակցությամբ»:

Ավելի վաղ մի շարք ռուսական անկախ կայքեր հայտնել են, թե Խերսոնի և Զապորոժիեի ռուսական վարչակարգերը մտադիր են հանրաքվեներ անցկացնել Ռուսաստանին միանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG