Մատչելիության հղումներ

Շոլց. «Սանկցիաները միանգամից չեն հանվի Ուկրաինայում զինված առճակատման ավարտից հետո»


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բելգրադ, 10 հունիսի, 2022թ.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները միանգամից չեն հանվի Ուկրաինայում զինված առճակատման ավարտից հետո:

Այդ մասին Շոլցն ասել է Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Կանցլերի խոսքով, պատժամիջոցների չեղարկման համար անհրաժեշտ կլինեն իրավիճակի կայունացում և Մոսկվայի ու Կիևի հարաբերությունների այնպիսի կարգավորում, որը կերաշխավորի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

«Պարտադիր պայման կլինի Ռուսաստանի ըմբռնումը, որ նա ոչ թե պետք է խաղաղության պայմաններ թելադրի Ուկրաինային, այլ երկխոսի այդ երկրի հետ», - ասել է Շոլցը:

Կանցլերը նաև կոչ է արել Եվրամիությանն անդամակցելու ցանկություն ունեցող երկրներին միանալ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին:

Սերբիան դրանց չի միացել, թեպետ հայտարարել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտել է ռուսների ներխուժումն Ուկրաինա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG