Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահը կայցելի Ադրբեջան


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլահ Շահիդը, արխիվ, Նյու Յորք:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլահ Շահիդը, արխիվ, Նյու Յորք:

«Տրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների հանրապետության արտաքին գործերի նախարար Աբդուլահ Շահիդն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով հունիսի 12-ից 13-ը կայցելի Բաքու:

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են Աբդուլահ Շահիդի հանդիպումներն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների հետ:

Այցի ընթացքում Շահիդը կհանդիպի Ադրբեջանում ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցների և Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Աբդրևեայի (Հյուսիսային Մակեդոնիա) հետ:

Բացի այդ, նախատեսված են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի հանդիպումներն Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ:

«Տրենդ» լրատվական գործակալությունը նշում է, որ այցի հետ կապված ծախսերը հոգալու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակը և Ադրբեջանի կառավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG