Մատչելիության հղումներ

Վաղը Երևանում կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը


Վաղը՝ հունիսի 10-ին Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի համար հայտարարությունը:

Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024 թվականների խորհրդատվությունների ծրագիրը:

Հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը։ Հունիսի 17-ին էլ կանցկացվի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG