Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայում հրդեհի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել


Արխիվային լուսանկար

Հարավային Կորեայի Դեգու քաղաքում գրասենյակային շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել։ Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է յոթհարկանի շենքի երկրորդ հարկում՝ հրկիզման հետևանքով։

Հրշեջները, բժշկական օգնության մեքենաները անմիջապես դեպքի վայր են հասել, հրդեհը հաջողվել է կարճ ժամանակում մարել, բայց ողբերգական հետևանքներից չի հաջողվել խուսափել։

Զոհերից մեկի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել, ոստիկանությունը կասկածում է, որ նա է հրկիզել փաստաբանական գրասենյակների շենքը։ 41 մարդ է տուժել՝ հիմնականում թունավորվել են ծխից։ Տուժողներից 26-ը բուժվում են մոտակա հիվանդանոցներում, հաղորդում է տեղի հրշեջ ծառայության պետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG