Մատչելիության հղումներ

Բորել․ «Ուկրաինական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի Կիևի համար ընդունելի պայմաններով»


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

«Ուկրաինական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի Կիևի համար ընդունելի պայմաններով», - այսօր Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «պատերազմը պետք է ավարտվի Ուկրաինայի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով»։

«Եվրամիությունը վճռականորեն պաշտպանելու է Ուկրաինային, իսկ դաշինքի պաշտպանական փաստաթղթերում հստակորեն խոսվելու է նաև Վրաստանին, Մոլդովային և Հարավային Կովկասի պետություններին օգնություն տրամադրելու մասին», - Ժոզեպ Բորելի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG