Մատչելիության հղումներ

Աքար․ «Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի առաքման շուրջ բանակցություններում առաջընթաց է նկատվում»


«Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անարգել առաքման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա», - Reuters գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանակցությունները «շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ շարունակվում են»։

Նախօրեին ամերիկյան Bloomberg գործակալությունը, սեփական աղբյուրները վկայակոչելով, հաղորդել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան Օդեսայի նավահանգստից ուկրաինական հացահատիկի առաքումների կազմակերպման շուրջ նախնական պայմանավորվածությունների էին հանգել։ Bloomberg-ի տեղեկություններով, սակայն, ուկրաինական իշխանությունները Մոսկվայի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ընդունել են «առանց ոգևորության»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG