Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հյուսիսում ազդեցիկ հայազգի գործարար է զոհվել


Ռուսաստանի հյուսիսում գտնվող Նենեցական Ինքնավար Օկրուգում զոհվել է երկրի խոշորագույն ինտերնետային VK (նախկին Mail.ru Group) ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը։

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գաբրիելյանն ու նրան ուղեկցող Սերգեյ Մերզլյակովը, ով զբաղեցնում էր VK-ի գնումների գծով տնօրենի պաշտոնը, զոհվել են ամենագնաց մեքենաներով գետերից մեկը հատելու ընթացքում։

«Գաբրիելյանին տեղափոխող ամենագնացը շրջվել է, ինչից հետո ջրի հոսանքը մեքենան նետել է Սպիտակ ծովը», - հաղորդում է ռուսական РБК գործակալությունը։

Գաբրիելյանը Mail.Ru Group-ում աշխատանքի էր անցել 2001 թվականին։ 2005 թվականից զբաղեցնում էր ընկերության փոխնախագահի և տեխնիկական տնօրենի պաշտոնները, մի քանի ամիս առաջ ընդգրկվել էր Տնօրենների խորհրդի կազմում։

VK ընկերությանն են պատկանում "ВКонтакте" և "Одноклассники" սոցիալական ցանցերը, ինչպես նաև Mail.ru փոստային ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG